211652_close_icon
views-count1873 դիտում article-date 16:19 27-01-2015

Ալեքսեյ Նավալնին մարտի 1-ին զանգվածային երթ է նախապատրաստում Մոսկվայում

Ռուսաստանի ընդդիմադիր կուսակցությունը պատրաստվում է մեծամասշտաբ բողոքի երթի, որը կանցկացվի մարտի 1-ին: Այդ մասին հայտնել է Ալեքսեյ Նավալնին: Երթի մասնակիցներն, առաջին հերթին, պահանջելու են Ուկրաինայի հանդեպ իրականացվող բոլոր տեսակի ռազմական գործողությունների անմիջական դադարեցում: Նավալնին, մասնավորապես, գրել է. «Կոչ եմ անում բոլոր մոսկվաբնակներին 2015 թվականի մարտի 1-ին դուրս գալ փողոց և մասնակցել «Գարուն» հակաճգնաժամային զանգվածային երթին: Նրանք 15 տարի և 3 տրիլիոն դոլար ունեին, որը ստացել են մեր բնական պաշարների վաճառքից: Ժամանակը կորսված է, իսկ փողերը՝ մսխած: Երեկվա՝ Ռուսաստանի վարկանիշն աղբի մակարդակին իջնելու փաստը երկիրը վերադարձրեց դեպի 2005 թվական: Նավթի գնանկումը վայրկենապես փլուզեց ռուբլին և կերավ բնակչության եկամուտները: Կրկին պարզվեց, որ մենք կառուցել ենք պետություն, որը հենված է միայն Արևմտյան Սիբիրի սև հեղուկի գնի վրա: Նման պետությունը չի կարող հզոր լինել»:

Նմանատիպ նյութեր