211652_close_icon
views-count3235 դիտում article-date 15:53 27-01-2015

Ադրբեջանցի դիվերսանտները մտափոխվել են և դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում. artsakhpress.am

Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական­դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/11217/adrbejanci-diversantnery-mtapokhvel-en-ev-datavtchiry-kboxoqarken-lxh-veraqnnich-dataranum.html]Արցախպրես[/url]»-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեցին ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի Իսրայելյանը: «Իմ պաշտպանյալը թեև սկզբում մտադիր չէր բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացրած վճիռը, բայց, այնուամենայնիվ, որոշ անհամաձայնություններ ունենալով դատարանի կայացրած որոշման հետ, ցանկանում է այն բողոքարկել ԼՂՀ Վերաքննիչ դատարանում»,-ասաց ամբաստանյալ Ասկերովի դատապաշտպան Է. Բեգլարյանը: Ամբաստանյալ Գուլեևի դատապաշտպան Արկադի Իսրայելյանը ևս փաստեց, որ, հաշվի առնելով իր պաշտպանյալի պահանջը, վերաքննիչ բողոք կներկայացնի ԼՂՀ Վերաքննիչ դատարան: Մանրամասները՝ [url=http://artsakhpress.am/arm/news/11217/adrbejanci-diversantnery-mtapokhvel-en-ev-datavtchiry-kboxoqarken-lxh-veraqnnich-dataranum.html]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր