211652_close_icon
views-count743 դիտում article-date 15:18 27-01-2015

Լիբիայի մայրաքաղաքում ուժեղ պայթյուն է եղել

Աֆրիկայի հյուսիսում գտնվող Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ուժեղ պայթյուն է եղել: Sky News Arabia հեռուստաընկերությունը հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով հնարավոր է՝ լինեն զոհեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ զրահապատ մեքենան պայթել է այն թաղամասում, ու կան դիվանագիտական հաստատություններ: Լիբիայի մայրաքաղաքը մի քանի ամիս է՝ գտնվում է արմատական « Լիբիայի լուսաբաց» միության հսկողության տակ, որի մեջ մտնում են նաև «Ալ-Քաիդա», «Անսար աշ-շարիա» խմբավորման զինյալները և տեղական «Մահմեդական եղբայրներ» խմբավորումը: Նրանց դիմակայում են իշխանամետ ուժերը, որոնց միջուկը համարվում է Լիբիայի ազգային բանակը, ըստ իսլամիստների՝ «խայտառակ» գեներալ-մայոր Խալիֆ Խաֆտարիի հրամանատարությամբ:

Նմանատիպ նյութեր