211652_close_icon
views-count1578 դիտում article-date 15:44 27-01-2015

ԴԱՀԿ-ում կադրային փոփոխություններ են կատարվել

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ: Արագածոտնի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը՝ նույն բաժնի պետի տեղակալ: Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, իսկ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների բաժնի պետ: Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ: Ֆինանսական բաժնի հաշվապահ, արդարադատության լեյտենանտ Պայծառ Կոնդյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Երևան քաղաքի Կենտրոն և Նորքի-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արման Սարգսյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

Նմանատիպ նյութեր