211652_close_icon
views-count2091 դիտում article-date 14:03 27-01-2015

Հնդկաստանում 3 երիտասարդ է զոհվել «սելֆի» անելիս

Հնդկաստանի հյուսիսում 3 երիտասարդ է զոհվել երկաթուղային գծերի վրա: Նրանք փորձել են իրենք իրենց նկարել մոտեցող գնացքի ֆոնին: 4 ընկերներ պատրաստվել են ուղևորվել Ագրա, որպեսզի մասնակցեն Հանրապետության օրվա տոնական միջոցառումներին՝ հայտնի Թաջ-Մահալի դամբարանի շրջակայքում: Նրանցից մեկի մոտ մտահղացում է ծագել նկարվել գնացքի ֆոնին՝ վստահ լինելով, որ սոցցանցերում շատ «լայքեր» կհավաքեն: Սպասելով հեռվից գնացքի մոտենալուն, որպեսզի ավելի լավ ֆոնի վրա լուսանկարահանվեն, ուսանողները սկսել են իրենց հեռախոսներով նկարել, իսկ նրանցից մեկը սկսել է նրանց նկարել ավելի հեռվից: Ըստ նրա՝ նա փորձել է զգուշացնել իր ընկերներին, որ վտանգ կա, գնացքը շատ մոտ է, սակայն նրանք այնքան են տարված եղել «սելֆի» անելով, փորձելով նկարը ստանալ գնացքի մեծ ֆոնին, որ չեն հասցրել ժամանակին դուրս գալ գծերից:

Նմանատիպ նյութեր