211652_close_icon
views-count8982 դիտում article-date 13:34 27-01-2015

Երկար խորհելով հակառակորդի սանձարձակությունների մասին՝ այլ մեթոդ չեմ գտել, քան որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը. Սեյրան Օհանյան

Որպես մեր երկրի պաշտպանության նախարար` ես երկար եմ խորհել հակառակորդի սանձարձակությունների կանխարգելման մասին և ուզում եմ խոստովանել, որ որևէ այլ մեթոդ չեմ գտել, ուստի ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով՝ դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` երկրի ղեկավարությունը որոշել է աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂ սահմանները ու պարտադրել քաղաքական զիջումներ: «Ադրբեջանը որդեգրել է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական ժողովրդի մեջ սերմանելով ատելություն հայ ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանը մղում է նաև տեղեկատվական հակապայքար` պետական մակարդակով ու տարբեր հարթակներում առաջ մղելով փաստերի հրեշավոր խեղաթյուրում ու ատելության սերմանում հայերի նկատմամբ: Տարվա ընթացքում մեր գործունեությունը հեշտ չընթացավ: Մեզ խանգարեցին մեր «խաղաղասեր» հարևանները, և ստիպված էինք շատ դեպքերում թողնել Հայոց բանակի զարգացմանն ուղղված մեր աշխատանքը և հակառակորդին նորից հիշեցնել հին դասերը>,- ավելացրեց նախարարը:

Նմանատիպ նյութեր