211652_close_icon
views-count998 դիտում article-date 13:21 27-01-2015

Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է. արաբագետ

Արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել է. Սիրիայի հյուսիսում տեղակայված քրդաբնակ Քոբանիի ազատագրման (ամբողջական ազատագրման մասին խոսելը դեռ վաղ է՝ այս պահին մարտերը դեռ շարունակվում են հարակից բնակավայրերում) համար միայն քրդական զինյալ ստորաբաժանումները չեն պայքարել: Քոբանիի ազատագրման գործում մեծ նշանակություն են ունեցել կոալիցիոն ուժերի օդային հարվածները: Ընդ որում՝ ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից «Իսլամական պետության» կայանատեղիներին ուղղված հարվածները, որովհետև կոալիցիայի մեջ մտնող այլ, հատկապես որոշ մահմեդական երկրների կողմից Քոբանիում տեղակայված իսլամականների դիրքերին իրականացվող օդային հարվածները, կարծես, մինչ այդ, արդյունավետ չեն եղել: Ի դեպ՝ քրդերի կողքին Քոբանիում իսլամականների դեմ կռվում են այլ սիրիական ընդդիմադիր խմբավորումներ, օրինակ՝ «Լիուա ալ-Ջիհադ», «Լիուա Ումմա ալ-Ռակկա», «Ֆաջր ալ-Հուռիա», «Քաթաիբ աշ-Շամս» և այլ խմբավորումներ, ուստի՝ Քոբանիում «Իսլամական պետության» դեմ ռազմական հաջողություններ միայն քրդերինը չեն:

Նմանատիպ նյութեր