211652_close_icon
views-count2042 դիտում article-date 12:44 27-01-2015

Առևտրականները կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ակցիա են անցկացնում, բայց՝ մեջքով շրջված դեպի շենքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հարյուրավոր առեւտրականներ այսօր` հունվարի 27-ին, կրկին հավաքվել են կառավարության շենքի մոտ: Ինչպես փոխանցում է [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, նրանք բողոքում են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ: Ավելին, առեւտրականները մեջքով են կանգնել դեպի կառավարության շենքը՝ պատճառաբանելով, թե կառավարությունն էլ մեջքով է կանգնած ժողովրդին: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպի իրենց հետ: Վարչապետը նախորդ ակցիայի ժամանակ ասել էր, որ դեմ չէ նրանց հետ հանդիպելուն եւ առեւտրականներից մի քանիսին հրավիրել էր իր մոտ, սակայն հավաքվածներն այդ տարբերակին համաձայն չեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի1-ից ուժի մեջ է մտնելու «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը: Սակայն տոնավաճառների աշխատողները դեմ են ապրանքաշրջանառության վերաբերյալ հարկային մարմնին փաստաթղթեր ներկայացնելուն։ Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր