211652_close_icon
views-count3001 դիտում article-date 11:48 27-01-2015

ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ առաջարկել են հրաժարվել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելուց

Նախօրեին ԱՄՆ Սենատի մի խումբ ներկայացուցիչներ Կոնգրեսին են ներկայացրել բանաձևերի նոր փաթեթ, որն ընդունելու դեպքում թույլ չի տա նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ մինչև միջուկային հարցով բանակցությունների ավարտը: Ինչպես նշում է Tass գործակալությունը, նախագիծը կազմել են 10 դեմոկրատ սենատորներ և Կոնգրեսի Վերին պալատի անկախ անդամներից մեկը: Իր հայտարարության մեջ Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ սենատոր, հետախուզության հանձնաժողովի նախագահ Դայեն Ֆայնշտայնը նշել է, որ մինչև բանակցությունների ավարտը Թեհրանի դեմ նոր պատժամիջոցները պարզապես հողին կհավասարեցնեն այն բոլոր ջանքերը, որ ներդրվել են բանակցությունների ողջ ընթացքում: «Պետք է դիվանագիտությանը աջակցելու հնարավորություն տալ»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր