211652_close_icon
views-count1190 դիտում article-date 10:38 27-01-2015

Մինչ ազգովին մեր ներսի ցավն էինք փորձում ամոքել, ազերիները մեր դիմադրողականությունն էին փորձում սահմանի վրա. Իրատես de facto

«Իրատես de facto» թերթը գրում է, որ մինչ ազգովին մեր ներսի ցավն էինք փորձում ամոքել, ազերիները մեր դիմադրողականությունն էին փորձում սահմանի վրա: Բայց, բարեբախտաբար, արդեն մի քանի օր է սահմանում հարաբերական անդորր է, ավելի ճիշտ, զոհեր ու վիրավորներ չունենք: Փոխարենն Ադրբեջանը զարմանալիորեն բարձրաձայնում է իր կորուստների մասին: Տարեսկզբից մեր կորուստը չափազանց շատ էր: Յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար շատ թանկ է, և մենք հրադադարի պայմաններում իրավունք չունեինք այսքան զոհ տալու: Ըստ տեղեկությունների՝ Հայաստանի պաշտպանական համակարգը նոր ռազմավարություն է գործի դրել, որը դեռ իր արդյունքներն առաջիկայում պետք է ցույց տա: Մշտապես պաշտպանվող Հայաստանն առավել ակտիվ է լինելու և թշնամուն «թշնամաբար» է պատասխանելու: Նոր մարտավարությունը, բնական է, ռազմական գաղտնիք է, այդ մեթոդը ներդրվել է, որ անկանխատեսելի հակառակորդը հասկանա, որ միայն ինքը չէ, որ կարող է նախահարձակ լինել ու կորուստներ պատճառել հայկական բանակին: Ի դեպ, այս օրերին պաշտպանության նախարարությունն աշխատում է «հատուկ» ռեժիմով, անգամ շաբաթ-կիրակի օրերին են աշխատակիցներն իրենց «տեղերում»: Նախարարությունն ամբողջ թափով լծվել է պաշտպանական գործի իրագործմանը: Բանակի օրվան ընդառաջ գուցե նոր մարտավարությունը լավագույն նվերը լինի սահմանին կանգնած զինվորի համար, ում կյանքն ամեն վայրկյան թիրախի տակ է: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր