211652_close_icon
views-count25032 դիտում article-date 10:29 27-01-2015

Արա Աբրահամյանը, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, «խոնարհվեց» ՃՈ աշխատակցի աշխատանքային փայտիկի առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ Երևանի բնակիչ, 52-ամյա Արա Աբրահամյանը Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ավագ տեսուչի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Աբրահամյանը տուգանվել է 50.000 դրամի չափով, քանի որ իր վարած Lexus GX մակնիշի 01 CO 002 համարանիշի ավտոմեքենայով չարամտորեն խախտել էր ճանապարհային երթևեկության կանոնները՝ հանդիպակաց երթևեկելի գոտուց անցնելով կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ ստեղծելով մի քանի տրանսպորտային միջոցների համար: Այդ մասին SHAMSHYAN.com-ը հրապարակում էր ներկայացրել՝ տարածելով նաև իր ընթերցողի տրամադրած տեսանյութը: Հունվարի 19-ին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացրել էր նշված տեսանյութը, որով երևում է, թե ինչպես է Lexus GX մակնիշի 01 CO 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում երթևեկության կանոնը: Նա իր «երկաթյա նժույգով» երևի իրեն դնելով արտոնյալ «եսիմ ինչի» տեղ՝ դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի, ստեղծում վթարային իրավիճակ, այնուհետ անցնում կարմիր լույսի տակով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակչուհի, 51-ամյա Գոհար Մանուկյանի անվամբ: Վարորդը վերջինս էր եղել, թե մեկ ուրիշը, դա պետք է պարզեին Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր