211652_close_icon
views-count1504 դիտում article-date 11:17 27-01-2015

Բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության պաշտոնական հադորդագրության համաձայն, 2014թ. 5,4%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի, իսկ 3.4 տոկոսով՝ սպառման ծավալները: Սակայն, հատկանշական է այն հանգամանքը, որ գնալով նվազում են բնակչության և արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները: Ըստ «Գազպրոմ Արմենիա» ընկերության, 2014թ. բնակչությունը 4.4%-ով քիչ է գազ սպառել, արդյունաբերության ոլորտը՝ 9,4 % պակաս: Փոխարենը, զազի սպառման ծավալներն ավելացրել է էներգետիկ ոլորտը 16.2%-ով, ԱԳԼՃԿ-ները՝ 5.9 %-ով: Նշենք, որ բնակչությունը գնալով քիչ գազ է սպառում. 2013թ-ին էլ այդ ցուցանիշը պակասել էր 0.6%-ով: Բնակչության և արդյունաբերական օբյեկտների կողմից գազի սպառման ծավալների կրճատման այս ցուցանիշն անուղղակի կերպով բնութագրում է Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր