211652_close_icon
views-count1062 դիտում article-date 17:13 27-01-2015

Ճապոնացի պատանդին հնարավոր է՝ փոխանակեն կին-ահաբեկչի հետ

Ճապոնիայի իշխանությունները քննարկում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ վերցված ճապոնացուն Հորդանանի բանտում գտնվող կին-ահաբեկչի հետ փոխանակելու տարբերակը: Ճապոնիայի վարչապետ Սինդզո Աբեն հայտարարել է, որ երկրի համար մարդկային կյանքը ամենակարեւոր արժեքներից է, այդ պատճառով էլ այդ հարցում սերտ գործակցում են Հորդանանի հետ: Ավելի վաղ իսլամիստները հրապարակել էին տեսանյութ, որում պատանդներից մեկը՝ Քենդզի Գոթոն, ցույց է տալիս սպանված հայրենակցի՝ Հարունա Յուկավայի դիի լուսանկարը: Ճապոնիայի իշխանությունների խոսքով՝ տեսանյութը կեղծված է: Զինյալներն առաջարկել են ողջ մնացած Գոթոյին փոխանակել կին-ահաբեկիչ Սաջիդա ար-Րիշավվի հետ:

Նմանատիպ նյութեր