211652_close_icon
views-count1004 դիտում article-date 23:16 26-01-2015

Լրագրողներին ներկայացվեց 2014 թ. ընթացքում ոստիկանության կատարած աշխատանքը. տեսանյութ և լուսանկարներ

Հունվարի 26-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականի 12 ամիսներին ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները: Նշելով, որ 2014 թվականին հանրապետությունում ապահովվել է կայուն օպերատիվ իրավիճակ՝ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ 2013 թվականի համեմատ 787 դեպքով նվազել է գրանցված հանցագործությունների թիվը, միեւնույն ժամանակ՝ 43 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների եւ 231-ով՝ ծանր հանցագործությունների թիվը: Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի հետ մեկտեղ աճել է նաեւ դրանց բացահայտման արդյունավետությունը, զենքի ու զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Որպես դրական միտում՝ Հունան Պողոսյանը նշեց ինչպես խմբերի, այնպես էլ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազումը: Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը 2013 թ. համեմատությամբ 27-ով նվազել է, միեւնույն ժամանակ՝ 44-ով աճել է թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերումը: 2014 թ. 12 ամիսներին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599 հանցագործության դեպք: Այդ թվում՝ կաշառակերության 66 դեպք, որոնցից 52-ը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից: Վիճակագրական տվյալներից բացի՝ Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին եւ գործընթացի արդյունքներին: Հանդիպման ընթացքում լրագրողների հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր