211652_close_icon
views-count4621 դիտում article-date 21:30 25-01-2015

Սամբո. ևս մեկ մեդալ Ղազախստանից

Ղազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ն. Նազարբաևի մրցանակներ» միջազգային մրցաշարը: Մրցումների երկրորդ օրը մեր մարզիկներից ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր գոտեմարտերը հասավ եզրափակիչ, սակայն ցավալիորեն պարտություն կրեց Ալի Կուրժևի հետ պայքարում և բավարարվեց արծաթե մեդալով: Հիշեցնենք, որ երեկ 52 կգ քաշային կարգում հանդես եկող Տիգրան Կիրակոսյանը նվաճել էր ոսկե մեդալ: Այսպիսով, արձանագրենք՝ Մրցաշրջան 2015-ը հայ սամբիստները հաջող են սկսում: Հավելենք, որ մեր երկու մեդալակիրներն էլ ներկայացնում են Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:

Նմանատիպ նյութեր