211652_close_icon
views-count2534 դիտում article-date 20:32 25-01-2015

«Յուվենտուս»-ը հաղթեց «Կիևո»-ին, «Ինտեր»-ը զիջեց «Տորինո»-ին. տեսանյութ

Իտալիայի գործող չեմպիոն «Յուվենտուս»-ը Ա Սերիայի 20-րդ տուրում երկու անապատասխան գնդակ ուղարկեց «Կիևո»-ի դարպասը: 60-րդ րոպեին Պոլ Պոգբան բացեց խաղի հաշիվը, իսկ 73-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Շտեֆան Լիխշտայները: «Յուվենտուս»-ը վաստակեց 49 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Զուգահեռաբար ընթացած խաղում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ զիջեց «Տորինո»-ին: Թուրինցիները հաղթական գոլը կարողացան խփել խաղի հիմնական ժամանակին ավելացված լրացուցիչ 4-րդ րոպեին: «Ինտեր»-ը 26 միավորով 9-րդ տեղում է: «Յուվենտուս» - «Կիևո»`2:0 Գոլեր` Պոգբա 60', Լիխշտայներ 73' «Ինտեր» - «Տորինո»`0:1 Գոլ` Մորետի 94'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր