211652_close_icon
views-count2602 դիտում article-date 12:19 25-01-2015

«Լացիո»-ն հաղթեց «Միլան»-ին և բարձրացավ երրորդ տեղ. տեսանյութ

Իտալական Ա Սերիայի 20-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց հետ մրցեցին «Լացիո»-ն և «Միլան»-ը: Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի 3:1 հաշվով հաղթանակով: Այդպիսով «Միլան»-ի առանց հաղթանակների հանդիպումների շարք արդեն կազմում է 5 խաղ: Ֆիլիպո Ինձագիի թիմը 26 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը: Ինչ վերաբերվում է «Լացիո»-ին, ապա հռոմեացիները վաստակեցին 34 միավոր և բարձրացան 3-րդ տեղ: «Լացիո» - «Միլան»`3:1 Գոլեր` Պարոլո 47', 81', Կլոզե 51 - Մենեզ 4'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր