211652_close_icon
views-count8289 դիտում article-date 11:57 25-01-2015

Թե ինչպես Ռոնալդուն հեռացվեց խաղադաշտից իր «կեղտոտ» արարքի համար. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալ»-ը արտագնա մրցավեճում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Կորդոբա»-ի նկատմամբ: Հանդիպման 83-րդ րոպեին ոչ մարզական պահվածքի համար մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին: Պորտուգալացին միտումնավոր հարված հասցրեց մրցակցի խաղացողի ոտքերին և դեմքին: Ենթադրվում է, որ 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին մի քանի խաղյա որակազրկում է սպասվում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր