211652_close_icon
views-count6524 դիտում article-date 11:52 25-01-2015

Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. Opel-ը բախվել է Mazda-ին, այնուհետեւ՝ դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջվել. կան վիրավորներ

Երեկ՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: ժամը 23:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի բնակիչ, 21-ամյա Կառլեն Մելիքսեթյանը, իր վարած Opel Astra մակնիշի 34 ZՏ 581 համարանիշի ավտոմեքենայով Տավուշի մարզի միջպետական ավտոճանապարհի Վրաստանի սահման-Վանաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում վազանց կատարելով՝ բախվել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Նվեր Հակոբյանի վարած Mazda մակնիշի N 123 XE 163 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո Opel-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վթարի հետեւանքով Opel-ի ուղեւորներ՝ Բագրատաշեն գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Հովհաննես Մելիքսեթյանը, 24-ամյա Արսեն Խուդոյանը, 23-ամյա Արամ Մելիքսեթյանը եւ Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Բաբլանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր