211652_close_icon
views-count640 դիտում article-date 09:10 25-01-2015

Ատլանտայում երկու ինքնաթիռ են խուզարկել՝ պայթյունի սպառնալիքի պատճառով

Ոստիկանությունը ԱՄՆ Ատլանտա քաղաքի գլխավոր օդանավակայանում ստուգումներ է անցկացրել երկու օդանավերում: Իշխանությունները լուրջ ահազանգ են ստացել, թե իբր պայթուցիկ սարքեր են տեղադրված ինքնաթիռներում: Սպառնալիքները մասնավորապես Պորտլենդից Delta և Օրեգոն նահանգից Southwest ավիաընկերությունների երկու չվերթների համար էր: Երկու ինքնաթիռներն էլ հաջող վայրէջք են կատարել, իսկ ուղևորները դուրս են բերվել: Ըստ WJCL հեռուստաընկերության, ոստիկանությունը բոլորին ստուգելու և հարցաքննելու է, դրանից հետո ուղևորներին կթույլատրվի հեռանալ օդանավակայանից:

Նմանատիպ նյութեր