211652_close_icon
views-count4356 դիտում article-date 23:57 24-01-2015

Յակուտիայում -43C ջերմաստիճանի պայմաններում ռեկորդի համար դիսկոտեկ են կազմակերպել. տեսանյութ

Ռուսաստանի Յակուտիայի շրջանում կազմակերպել են աշխարհում ամենացրտաշունչ դիսկոտեկը: Սրեդնեկոլիմսկ քաղաքում, ավելի քան 300 մարդ եկել է Անկուդինկի գետի ափ -43C ջերմաստիճանի պայմաններում պարելու՝ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու համար: Լրատվամիջոցները տեղեկացրել են, որ դեռևս անցյալ տարվա աշնանը 51-ամյա Աֆանասի Բուբյակինը դիմում էր գրել և համաձայնություն էր ստացել: Ռեկորդը սահմանելը կայանում էր նրանում, որ կազմակերպվի իսկական բացօթյա դիսկոտեկ՝ ամենացածր ջերմասիճանում: Նման տեսակի դիսկոտեկի մտահղացումը պատահական չի եղել: 70-ական թվականներին Աֆանասին դիջեյ է եղել տեղական ակումբներից մեկում, երիտասարդների համար շուոներ է կազմակերպել, իսկ այժմ ցանկացել է իր մտահղացումը իրականացնել: Ըստ մասնակիցների՝ նախատեսված է եղել, որ նրանք կմնան մոտ 30 րոպե, բայց այդ ամենը այնքան է գրավել նրանց, որ ցուրտն անգամ չի խանգարել պարել և ուրախանալ մի քանի ժամ: Մասնակիցներից ամենատարեցը եղել է 100-ամյա Մարիա Կոկորինան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր