211652_close_icon
views-count10983 դիտում article-date 20:26 24-01-2015

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հովանավորյալը ենթարկվեց վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 23-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Երեւան քաղաքի Հարավ-Արեւմտյան Բ2 թաղամասի բնակիչ, Toyota Land Cruiser մակնիշի 032 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 36-ամյա Արման Կարապետյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանը տուգանվել է 30.000 դրամի չափով, քանի որ չարամտորեն խախտել էր ճանապարհային երթեւեկության կանոնները՝ մեքենան կայանելով այնպես, որ վթարային իրավիճակ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար: Պարզվել է նաեւ, որ նշված համարանիշները հաշվառված են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի անվամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/20/40279/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կան Ազգային ժողովի որոշ պատգամավորներ, ովքեր, երբ ձեռք են բերում պատգամավորի մանդատ, իրենց համարում են օրենքի առաջ անպարտելի ու, իրենց թանկարժեք ավտոմեքենաների վրա տեղադրելով Ազգային ժողովի հաշվեկշռում գրանցված համարանիշներ, աջ ու ձախ չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները՝ մտածելով, թե ՃՈ աշխատակիցներն իրենց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ակտ չեն գրի: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հունվարի 20-ին, Հակոբ Հակոբյան փողոցում՝ Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ, Toyota Land Cruiser մակնիշի 032 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան կայանել էր փողոցի մեջտեղում, ինչը խոչընդոտ էր ստեղծել հանդիպակաց տրանսպորտային միջոցների համար: Օրինախախտին երևի թե թվացել էր, որ եթե ինքը պատգամավոր է, ապա պետք է արհամարհի օրենքը, մինչդեռ առաջինը հենց ինքը պետք է հարգի օրենքը, որպեսզի շարքային քաղաքացին հավատա, որ մեր ազգընտիրներն օրինապաշտ են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանին, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Տաշիրի Կարեն»: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահություն էր հայտնել, որ Երևանի Ճանապարհային ոստիկանությունը նրա կատարած կոպիտ խախտման համար օպերատիվորեն մի «բոթ կուղարկի» նրան, ինչից հետո պատգամավորը կհասկանա, որ ինքը «վերին արտի ցորենը» չէ և շարքային մահկանացուներիս նման հավասար է օրենքի առաջ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր