211652_close_icon
views-count4284 դիտում article-date 16:53 24-01-2015

Արագածոտնի մարզում Խանումը Ալե Մամոյանին մեղադրել է իր հետ բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալու մեջ

Խանում Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ներկայանալով ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժին նախապես, զգուշացված լինելով, տվել է գրավոր կեղծ տեղեկություն այն մասին, որ Ալե Մամոյանը իր նկատմամբ բռնություն գործադրելով՝ փորձել է բռնի կերպով սեռական հարաբերություն ունենալ իր հետ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր