211652_close_icon
views-count10464 դիտում article-date 14:06 24-01-2015

Ադրբեջանցի դիվերսանտը ցանկանում է դիմել Բակո Սահակյանին՝ ներման խնդրանքով

Շահումյանի շրջանում ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական­դիվերսիոն խմբի անդամ, ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Դիլհամ Ասկերովը առայժմ չի ցանկանում բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը: Այս մասին «[url=http://artsakhpress.am/arm/news/11045/adrbejanci-diversanty-cankanum-e-dimel-lxh-nakhagahin--nerman-khndranqov.html]Արցախպրես[/url]»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանցի դիվերսանտի փաստաբան Էրիկ Բեգլարյանը՝ նշելով, որ Ասկերովը մինչեւ հունվարի 29-ը դեռ ժամանակ ունի որոշում կայացնելու համար: «Դատավճռից հետո տեսակցել եմ պաշտպանյալիս, նա հայտնել է, որ չի ցանկանում վճիռը բողոքարկել, և ամենայն հավանականությամբ կօգտվի ԼՂՀ նախագահին ներման խնդրանքով դիմելու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը: Հիշեցնենք, որ անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, լրտեսության, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր