211652_close_icon
views-count16487 դիտում article-date 10:13 19-01-2015

34-ամյա բրոքեր-դիլլերը Mazda 6-ով Երևան-Սևան ճանապարհին՝ «Ախթամար» խաղատան մոտ, վթարի է ենթարկվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:00-08:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Ալիկ Առաքելյանը իր վարած Mazda 6 մակնիշի 34 MR 805 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Սևան ավտոճանապարհի 72-րդ կմ հատվածում՝ «Ախթամար» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված ցուցանակին և գլխիվայր շրջվելով մոտ 30 մետր՝ հայտնվել բաժանարար և հանդիպակաց գոտում: Ինչպես վթարի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Առաքելյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Լուսինե Մինասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել խաղատան հարևանությամբ գտնվող գազալցակայանի աշխատակիցները: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ տեսուչ Գեղամ Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին տեղեկացվել է ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է քննչական բաժնի քննիչ Մարատ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմքենան տեղափոխվեց ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ են գործել Սևանի շտապ օգնության հերթապահ խումբը և «Սիլ» ապահովագրական ընկերությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Առաքելյանն աշխատում է «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում՝ որպես բրոքեր-դիլլեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ինչի պատճառով վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, շրջադարձի ժամանակ չի կարողացել կառավարել մեքենան, ընկել է սահքի մեջ և տեղի է ունեցել վթարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր