211652_close_icon
views-count11730 դիտում article-date 16:43 13-01-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ 1 րոպե լռությամբ հարգեցին Գյումրիում սպանված Ավետիսյանների հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 13-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով զանգվածային լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ այցելեցին Երևանի քաղաքապետարան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ լրագրողների Հին Ամանորը շնորհավորելը, քաղաքապետ. Տ. Մարգարյանը իր և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ցավակցություն հայտնեց երեկ՝ հունվարի 12-ին, Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության դեպքի առնչությամբ, իսկ վիրավոր փոքրիկին մաղթեց շուտափույթ ապաքինում և անհոգ մանկություն: Քաղաքապետի հորդորով 1 րոպե լռությամբ բոլորը հոտնկայս հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: Արարողության ժամանակ հայտնի դարձավ նաև, որ քաղաքապետի հանձնարարականով այսօր՝ ժամը 20:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված տոնական համերգը չի կայանալու: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 191+
191+

Նմանատիպ նյութեր