211652_close_icon
views-count125203 դիտում article-date 19:03 12-01-2015

Լարված իրավիճակ Գյումրիում. քաշքշուկ՝ սպանվածների հարազատների և քննիչների միջև. պատճառը շտապօգնության ուշացումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում: Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր առավոտյան սահմռկեցուցիչ եղանակով սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում են, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան: Բանը հասավ անգամ քաշքշուկի և մահացածների հարազատներից մի քանի հոգու ինքնազգացողությունը վատացավ և նրանք ուշագնաց եղան: Հավաքվածներն իրենց զայրույթն հայտնելով ասում էին, թե ինչու շտապօգնությունը դեպքի վայրում հերթապահ խումբ չի տեղակայել և մարդիկ պահանջում էին, որպեսզի շտապօգություն ժամանի: Որոշ ժամանակ անց՝ ժամանեց շտապօգնությունը: Այս պահին սպանության վայրում աշխատում են դատական բժիշկները, փորձագետներն ու քննչական խումբը: Դեպքի վայր են բերվել նաև հատուկ շներ, որոնք հանցագործ ճիվաղի որոնողական աշխատանքներն են կատարում: Ինչես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, այսօր` հունվարի 12-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրի քաղաքի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել էին 6 հոգու դի: Մահացածներից 2-ը տղամարդ էին, 3-ը` կին, մեկն էլ` աղջիկ, որոնց վրա կային հրազենային հետքեր: Դեպքի վայր էին ժամանել մարզի ոստիկանապետը, մարզի քննչական վարչության պետը, մարզի դատախազը եւ այլ պաշտոնատար անձինք: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր.-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ Գյումրի էին ժամանել ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանը, Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, նույն վարչության պետի 1-ին տեղակալ Սամվել Ասատրյանը, նույն վարչության 2-րդ վարչության պետ Ալիկ Մարգարյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաեւ դատական բժիշկը եւ տեղի շտապօգնության բրիգադները: Երեւան-Գյումրի ավտոճանապարհին` Մարալիկ, Ազատան եւ Գյումրի մտնող ճանապարհահատվածներում, ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանները, ովքեր զինված էին ինքնաձիգերով: Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին եւ 2-րդ դասակների աշխատակիցները` վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի եւ հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր էին ժամանել նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտին Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ պարզվել էր սպանվածների ինքնությունը: Նրանք էին` ընտանիքի հայրը` Սերյոժա Ավետիսյանը, ընտանիքի մայրը` Հասմիկ Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, վերջինիս կինը` Արաքս Ավետիսյանը, դուստրը` Աիդա Ավետիսյանը: Իսկ 2-ամյա երեխան Հասմիկ Ավետիսյանն էր: Ողջ էր մնացել միայն 6 ամսական երեխան` Սերյոժա Ավետիսյանը, որին տեղափոխել էին հիվանդանոց: Նա վիրահատվել էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր