211652_close_icon
views-count23437 դիտում article-date 22:29 03-01-2015

Երեւանում 18-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել Ուկրաինայի քաղաքացուն, վարորդի ազգականը համոզում էր, որ վրաերթի հեղինակն ինքն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 20:00-ի սահմաններում Opel մակնիշի 34 LD 489 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատամարտիկների փողոցում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը հետիոտնին թողնելով անօգնական, իսկ մեքենան էլ դեպքի վայրում, դիմել է փախուստի: Վրաերթի ենթարկված քաղաքացուն, ով, ըստ տեղում հավաքվածների, Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի է, քաղաքացիների օգնությամբ Շտապօգնության բրիգադը տեղափոխել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում Երեւան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ, 52-ամյա Համբիկ Սողոմոնյանը քննիչ Հ. Պետրոսյանին եւ ՃՈ աշխատակիցներին համոզում էր, որ վրարերթը կատարել է ինքը, սակայն ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներն ու տեղում աշխատող ոստիկանները օպերատիվ տվյալներ ունեին, որ վարորդը եղել է երիտասարդ տղա: Որոշ ժամանակ անց ոստիկանները պարզեցին, որ վրաերթը կատարել է Երեւան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի 77 տան բնակիչ, 18-ամյա Արմեն Օհանյանը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են, որ վիրավորը 46-ամյա Մատվեյ Դմիտրիի Ստանիսլավն է, որն Ուկրաինայի քաղաքացի է, փաստացի բնակվում է Նոր Արեշ 4-րդ փողոցում եւ աշխատում է «Մաքուր երկաթ» փորձագիտական Փակ Բաժնետիրական ընկերությունում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր