211652_close_icon
views-count6273 դիտում article-date 15:17 02-01-2015

Հայաստանն այսօրվանից պաշտոնապես ԵՏՄ անդամ է

Այսօրվանից Հայաստանը պաշտոնապես համարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ՝ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին, գրում է Pravda-ն: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը ստորագրվել էր 2014թ-ի հոկտեմբերին: Կառույցը Հայաստանին ընձեռում է ազատ ապրանքաշրջանառության, աշխատուժի եւ կապիտալի հնարավորություններ: Սակայն միասնական մաքսային սակագնին անցումը տեղի կունենա աստիճանաբար եւ կավարտվի 2020 թվականին:

Նմանատիպ նյութեր