211652_close_icon
views-count1167 դիտում article-date 00:34 23-12-2014

«Նապոլ»-ին ՝ Իտալիայի սուպերագավաթակիր. տեսանյութ

Իտալիայի սուպերագավաթի համար խաղում միմյանց հետ մրցեցին գավաթակիր «Նապոլի»-ն և առաջնության չեմպիոն «Յուվենտուս»-ը: Հանդիպումը տեղի ունեցավ քաթարական Դոհա քաղաքի «Ալ-Սադդ» մարզադաշտում և ավարտվեց նեապոլիտանական ակումբի հաղթանակով: Գրավիչ և անզիջում պայքարում ընթացած խաղի ելքը վճռվեց հետխաղայա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով: Խաղի հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով: 5-րդ րոպեին Կարլոս Տևեսը հաշվի մեջ առաջ մղեց «Յուվենտուս»-ին, իսկ Արգենտինայի հավաքականի մյուս հարձակվող Գոնսալո Իգուաինը 68-րդրոպեին հավասարեցրեց հաշիվը: Հանդիպման լրացուցիչ ժամանակում Տևեսը կրկին գրավեց «Նապոլի»-ի դարպասը, սակայն 118-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը կրկին իր թիմին փրկեց պարտությունից: Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը ավարտվեց 5:6 հաշվով՝ ի հօգուտ «Նապոլի»-ի: [b]«Յուվենտուս» - «Նապոլի»՝2:2 (11մ. 5:6)[/b] Գոլեր՝ Տևես 5՛, 106՛ - Իգուաին 68՛, 118՛
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր