211652_close_icon
views-count599 դիտում article-date 23:41 22-12-2014

Մենք պատրաստ ենք խաղային խիտ գրաֆիկին. Մոուրինյո

«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ իր թիմը պատրաստ է Պրեմիեր լիգայի խաղային խիտ գրաֆիկին, ըստ որի լոնդոնյան ակումբը առաջիկա 11 օրվա ընթացքում 4 հանդիպում պետք է անցկացնի: «Բոլոր թիմերն էլ կարճ ժամանակահատվածում չորս հանդիպում կանցկացնեն: Այնպես, որ բոլոր թիմերն էլ հավասար պայմաններում են: Իհարկե, որոշ թիմերի բախտը բերել է մրցակիցների առումով: Մենք բարդ գրաֆիկ ունենք, քանի որ չորս խաղերից միայն մեկն ենք տանը անցկացնելու: Եվ այդ տնային խաղը լինելու է լոնդոնյան դերբին: Հյուրընակլվելիս մենք կխաղանք «Տոտենհեմ»-ի, «Սաութհեմփթոն»-ի և «Սթոք Սիթի»-ի հետ: Բարդ կլինի, բայց մենք պատրաստ ենք դրան»,- ասել է Մոուրինյոն:

Նմանատիպ նյութեր