211652_close_icon
views-count13929 դիտում article-date 16:48 22-12-2014

ՀՀ Արդարադատության նախարարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մի շարք անվանակարգերի արժանացրեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, վերջինս շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին՝ համատեղ աշխատանքի համար: «Մենք միասին փորձում ենք այս համակարգը բարելավվել, կատարելագործել, դարձնել ավելի լավը, և մեր աշխատանքում Ձեր մասնակցությունը, Ձեր ներդրումը անգնահատելի է: Դուք օգնում եք մեզ վեր հանել համակարգի խնդիրները: Մենք միշտ փորձում ենք բաց լինել լրատվական դաշտի հետ, փորձում ենք որևէ խտրականություն չդնել, ուղղակի պետք է երբեմն-երբեմն մեզ հասկանալ: Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել համագործակցության համար, ես հուսով եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի 2015 թվականին, համենայն դեպս, մեր կողմից մենք ամեն ինչ կանենք, որ այդ համագործակցությունն ավելի ճիշտ, գրագետ հիմքերի վրա դրվի: Հանձինս մեզ՝ դուք իսկապես ունեք ընկերներ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: Նախարարի խոսքից հետո, հայկական մեդիադաշտում գործող շատ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ արժանացան մրցանակների տարբեր անվանակարգերում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ստացավ «Ամենազգաստացնող տեսախցիկ» անվանակարգի մրցանակը: Լուրեր.com-ը մրցանակակիր էր «Առանց ենթատեքստի հրապարակումներ» անվանակարգում: Հետևյալ անվանակարգերում մրցանակակիր էին նաև ստորև ներկայացված լրատվամիջոցները: Նախարարի առաջին հարցազրույց - News.am Ամենազվարճալի սուտ - Hayeli.am Ամենաօպերատիվ լուսաբանում- Armenpress.am Կրեատիվ բամբասանք - «Հրապարակ» օրաթերթ Դիպուկ լեգենդ - Armlur.am Ճշմարտանման շշուկ - Asekose.am Նախարարության կայքի ամենաանդավաճան բաժանորդ - Իրավաբան.net Ամենաուղենշային հրապարակում - Hetq.am Տարվա հազարերորդ զանգ - Ազատություն ռադիոկայան Զվարճալի վրիպակ - «Ար» հեռուստաընկերություն Հետապնդող հարցում - «Գալա» Ամենաշատ հյուրընկալված տաղավար- «Երկիրն այսօր» Ֆեյսբուքյան ամենաակտիվ հետևող - Replik.am Ամենաչափազանցված իրականություն - ArmComedy Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ միջոցառումից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 130+
130+

Նմանատիպ նյութեր