211652_close_icon
views-count1168 դիտում article-date 15:57 22-12-2014

Աբխազիայի խորհրդարանը վավերացրել է Ռուսաստանի հետ դաշինքի ու ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

Աբխազիայի խորհրդարանն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ դաշինքի և ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը, հաղորդում է Ria Novosti գործակալությունը: Փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տիրույթի ստեղծում: Այն նաև նախատեսում է սոցիալական ստանդարտների բարձրացում, այդ թվում՝ թոշակների, բժշկական և սոցիալական ապահովագրության, առողջապահական, կրթական և գիտության համակարգերի աշխատողների աշխատավարձերի: Հիշեցնենք, որ համաձայնագիրը Ռուսաստանի և Աբխազիայի նախագահները ստորագրել են նոյեմբերի 24-ին:

Նմանատիպ նյութեր