211652_close_icon
views-count953 դիտում article-date 14:52 22-12-2014

Հաքերները կոտրել են Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կայքը և «նախարարների նոր նշանակումներ արել»

Նախօրեին Վրաստանի գյուղատնտեսության նախարարության կայքը հաքերային հարձակման թիրախ է դարձել: Ինչպես հաղորդում է NewsGeorgia-ն, այս մասին հայտնել է նախարարությունը: Կայքում հայտնվել է սուտ տեղեկատվություն այն մասին, թե իբր Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին նշանակվել է երկրի գյուղնախարար, իսկ գյուղնախարար Օթար Դանելիան պետք է զբաղեցնի Խադուրիի տեղակալի պաշտոնը: Մեկնաբանության մեջ խնդրվում է բոլոր ԶԼՄ-ներին չտարածել ապատեղեկատվությունը:

Նմանատիպ նյութեր