211652_close_icon
views-count1256 դիտում article-date 15:16 22-12-2014

Ա.Լուկաշենկոն չպետք է մոռանա Միլոշևիչի, Քադաֆիի և Հուսեյնի ճակատագրի մասին. Ալեքսեյ Պուշկով

ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել է, որ Բելոռուսիայի նախագահ Ալեքսեյ Լուկաշենկոն չպետք է մոռանա մի շարք քաղաքական գործիչների ճակատագրի մասին, ում հետ փորձել է «ընկերանալ» ԱՄՆ-ն: Նա այս ամենը հիշեցրել է, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, թե Վաշինգթոնը բաց է Մինսկի հետ երկխոսության համար և երկու երկրներին վերջին տարիներին հաջողվել է փոքր քայլեր անել միմյանց ընդառաջ: Ի դեպ՝ այս ամենն այն բանից հետո, երբ 2006 թ-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառեց բելոռուսական մի շարք պաշտոնյաների դեմ, 2007-ին՝ «Белнефтехим» կոնցեռնի նկատմամբ, 2010 թ-ին՝ Բելոռուսիայում գործող երկու իրանական բանկերի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր