211652_close_icon
views-count772 դիտում article-date 13:20 22-12-2014

Գվարդիոլան չցանկացավ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, որովհետև գիտեր, որ թիմին անկում է սպասվում. Լուչեսկու

Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչեա Լուչեսկուն խոսելով «Բավարիա»-ի իր կոլեգա Խոսեպ Գվարդիոլայի մասին, խոստովանել է, որ իսպանացի մասնագետը ժամանակին կարող էր գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Շախտյոր»-ը կմրցի «Բավարիա»-ի հետ: «Ես և Գվարդիոլան ընկերներ ենք: Գիտեմ, որ նա շատ մանրամասնորեն է աշխատում իր թիմի հետ, շատ ժամանակ է տրամադրում տակտիկական և կոմբինացիոն վարժություններին: Գվարդիոլան բացի ֆուտբոլիստներից և մարզչական շտաբից ոչ մեկին թույլ չի տալիս ներկա գտնվել մարզումներին: Հիշում եմ, որ իմ օգնականը մարզումներից մեկին ներկա գտնվելու համար նրանից թույլատվություն էր խնդրել, սակայն Պեպը նրան մերժել էր: Գվարդիոլան կարող էր գլխավորել նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, սակայն հասկացավ, որ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո թիմին միանշանակ անկում է սպասվում: Այդ պատճառով նա իր նախապատվությունը տվեց «Բավարիա»-ին: Եվ շատ ճիշտ էլ արեց, քանի որ Գերմանիայում նրա համար ավելի հեշտ է իրականացնել իր մտքերը»,-Լուչեսկուի խոսքերը մեջբերում է Dolce Sport-ը:

Նմանատիպ նյութեր