211652_close_icon
views-count3450 դիտում article-date 11:51 22-12-2014

Ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ-ում ռումբ է դրված և այն պայթելու է

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություննրով՝ այսօր՝ դեկտեմբերի 22-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ ՀՀ Պաշտպանության նախարարության շենքում ռումբ է տեղադրված և այն պայթելու է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն ՀՀ ՊՆ են ժամանում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության, ոստիկանության, շտապ օգնության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ահազանգը տված անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր