211652_close_icon
views-count27255 դիտում article-date 20:16 21-12-2014

Երևանում ԵՊՀ-ի 19-ամյա ուսանողը «յաշիկով» բախվել է Mercedes-ին. «մեծն» քննիչը հերթական անգամ ժամանել է բավականին ուշացումով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:10-ի սահմաններում Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 19-ամյա Համլետ Գրիգորյանը իր վարած Mercedes G55 մակնիշի 88 MR 888 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում թիվ 17/3 հասցեի դիմաց բախվել է Երևան քաղաքի Նոր Նորք 2-րդ զանգվածի Մոլդովական թիվ 2 շենքի բնակիչ, 22-ամյա Արմեն Հովհաննիսյանի վարած Mercedes մակնիշի 85 AՕ 555 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանի ավտոմեքենայի ուղևորուհի՝ 24-ամյա Անիկ Հովհաննիսյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանոով Ա. Հովհաննիսյանը Mercedes-ով առաջ է ընթացել և բախվել մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը տեսնելով, որ քննիչը 3 ժամից ավելի է ուշանում է՝ հեռացել է վթարի վայրից: Փաստի առթիվ՝ ուշացուվ դեպքի վայր ժամանած՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշն ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի քննչական վարչությունում կան մեծ թվով քննիչներ, ովքեր գործում են օպերատիվ, վթարի վայր են ժամանում ժամանակին և որոշ դեպքեր էլ հենց նրանց շնորհիվ տաք հետքերով բացահայտվում են, սակայն կան քննիչներ, ովքեր դեպքի վայր են ժամանում կրիայի դանդաղկոտությամբ, ինչպիսին նշված դեպքի վայր ժամանած քննիչ Գ. Գալստյանն է, ով բազմաթիվ անգամներ վթարի կամ վրաերթի վայր է ժամանում ուշացումով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդներից Հ. Գրիգորյանը սովորում է Երևանի պետական համալսարանի կառավարման բաժնի 2-րդ կուրսում: Նախնական տվյալներով MERCEDES G55 մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.700.000 ՀՀ դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 800.000 ՀՀ դրամ: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր