211652_close_icon
views-count10667 դիտում article-date 15:17 21-12-2014

«Սեւան» քրեակատարողական հիմնարկում սպանության մեջ կասկածվողին հայտնաբերել են կախված

[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչ Արտակ Արզումանյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս դատապարտվել էր սպանություն կատարելու համար եւ 6 տարուց ավելի՝ գտնվում էր քրեակատարողական հիմնարկում: Ըստ տեղեկությունների՝ նրան հայտնաբերել են կախված վիճակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր