211652_close_icon
views-count1645 դիտում article-date 23:08 19-12-2014

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է զարգացնել ռազմական ենթակառուցվածքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պետք է հանգիստ մոտենան ՌԴ-ի ազգային անվտանգության վերաբերյալ հնչող սպառնալիքներին: Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանն ավելի նախանձախնդրորեն է պաշտպանելու ազգային արժեքները: Իսկ ամերիկացի գործընկերների դժգոհությունները, Պուտինի խոսքով, այս փաստի հետ են կապված: ՌԴ ղեկավարը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է զարգացնել ռազմական ենթակառուցվածքները եւ բացառել զինտեխնիկայի ոչ ճիշտ օգտագործման դեպքերը:

Նմանատիպ նյութեր