211652_close_icon
views-count953 դիտում article-date 22:43 19-12-2014

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ Էստոնիայում

Քիչ առաջ Էստոնիայի Կիիլի քաղաքում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի հավաքականի և Արարատ ՏՏՈւ ակումբի միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը հաղթեց 4:2 հաշվով: Մեր թիմի կազմում 2 գոլի հեղինակ դարձավ Հենրիկ Գրիգորյանը, մեկական գոլ խփեցին Սարո Մարդանյանը և Սարո Գալստյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ Հայաստանի հավաքականը 2 հաղթանակ էր տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ: Ավելացնենք նաև, որ Արարատ ՏՏՈՒ ակումբի դեմ խաղում ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրեց թիմի բազմափորձ ֆուտբոլիստ Արման Սահակյանը, ով որոշել է ավարտել կարիերան հավաքականի կազմում:

Նմանատիպ նյութեր