211652_close_icon
views-count627 դիտում article-date 21:20 19-12-2014

Մատիչը ճանաչվել է Սերբիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը ճանաչվել է Սերբիայի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Լավագույն մարզիչ անվանակարգում հաղթող է ճանաչվել Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռադովան Չուրչիչը: Վերջին երկու տարվա ընթացքում լավագույն ֆուտբոլիստի կոչումը երկու անգամ անընդմեջ ստացել էր «Չելսի»-ի կիսապաշտպան Բրանիսլավ Իվանովիչը: «Սա անհատական մրցանակ է, բայց այն ինձ օգնեցին հաղթել իմ երկու թիմերը: Սա յուրահատուկ մրցանակ է: Այժմ ես պետք է ավելի լավ խաղամ: Պետք չէ ապրել հին արժանիքներով: Ֆուտբոլում «երեկ» հասկացողություն գոյություն չունի: Համոզված եմ, որ առջևում ինձ ավելի ուրախ օրեր են սպասվում»,- ասել է Մատիչը:

Նմանատիպ նյութեր