211652_close_icon
views-count1383 դիտում article-date 21:47 19-12-2014

Գողություն՝ վարձակալած տան նկուղից

Դեկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1963 թ. ծնված Գոհար Գ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ հարսը` 1982 թ. ծնված Մարինե Ա.-ն, իրեն պատկանող տունը նոյեմբերին վարձով է տվել ոմն Իշխանի, որն էլ այդ ընթացքում կոտրել է նկուղի կախովի կողպեքը և գողացել շինարարական տարբեր տեսակի մետաղյա իրեր` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Իշխանը 1983 թ. ծնված Իշխան Խ.-ն է, որը դեկտեմբերի 18-ին, ժամը 23.35-ին, ներկայացել է ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունք: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր