211652_close_icon
views-count1722 դիտում article-date 21:35 19-12-2014

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են դինոզավրերի ոչնչացման պատճառները

Ամերիկացի գիտնականները, ուսումնասիրելով Հնդկաստանում գտնվող բազալտի հնագույն շերտերը, եկել են եզրակացության, որ հին աշխարհի կենդանիները ոչնչացել են հրաբխի ժայթքման եւ երկնաքարի հարվածի հետեւանքով: Շերտերի արանքում հայտնաբերված հրաբխային փոշու անալիզը ցույց է տվել, որ ժայթքումը տեղի է ունեցել երկնաքարի հայտնի հարվածից մոտ 250 հազար տարի առաջ եւ դրանից 500 հազար տարի հետո: 1,5 միլիոն կիլոմետր տարածված լավան, ինչպես նաեւ` Մեքսիկայում ընկած երկնաքարն էլ դինոզավրերի ոչնչացման պատճառ են հանդիսացել: Ենթադրվում է, որ հրաբխի ժայթքման հետեւանքով արտանետված թունավոր գազերը նաեւ ծովի ախտոտման պատճառ են դարձել եւ ոչնչացրել ծովային օրգանիզմները:

Նմանատիպ նյութեր