211652_close_icon
views-count1204 դիտում article-date 13:50 19-12-2014

Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում` Արցախում

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին այցելել է ԼՂՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն եւ մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ծառայության անձնակազմին մասնագիտական տոնի առթիվ եւ զինվորական կոչում շնորհել ու արժեքավոր նվերներ հանձնել համակարգի մի խումբ աշխատակիցների: Բակո Սահակյանն իր խոսքում կարեւորել է գերատեսչության դերը մեր երկրի ու ժողովրդի անվտանգության պաշտպանության գործում՝ հավելելով, որ պետությունը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել համակարգի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:

Նմանատիպ նյութեր