211652_close_icon
views-count29419 դիտում article-date 10:09 19-12-2014

Ականատեսները դառը կատակում էին. «Գայ»-ին գժվե՞լ ա՝ դրանց խախտումները տեսնելու տա, հարկ եղած դեպքում էլ տուգանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երբ որոշ «վայ» վարորդներ իրենց վեր են դասում օրենքից և չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, տեսնես մտածո՞ւմ են, որ այդ խախտումները տեսնող շարքային քաղաքացին ամենավերջին խոսքերով է «հիշում» նրանց ազգ ու տակին: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, Մաշտոցի պողոտայում՝ Պրոսպեկտի շուկայի հարևանությամբ, չթույլատրելի հատվածով շրջադարձ կատարեցին Վազ 2121 մակնիշի 48 NM 008 համարանիշի և Lexus մակնիշի 50 ԼՍ 500 համարանիշի ավտոմեքենաների վարորդները: 3 տասնյակից ավելի հավաքված քաղաքացիներ, տեսնելով նրանց խախտումները, «քաղցր խոսքեր շռայլեցին» նրանց հասցեին, իսկ մի քանի երիտասարդներ էլ, տեսնելով, որ այդ ամենը նկարահանվում է, ասում էին. «Ախպեր, դրանք միշտ էլ տենց են քշում, Նիվի վարորդը ուժային կառույցի ներկայացուցիչ ա, իսկ Լեքսուսն էլ, երևի, մի օլիգարխի կամ պետական պաշտոնյայի կպատկանի: Խի՞, ճանապարհային ոստիկանը գժվե՞լ ա, որ դրանց կանգնացնի, տուգանի, ու եթե պետք լինի, տեղափոխի պլաշադկա»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր