211652_close_icon
views-count23844 դիտում article-date 18:39 19-12-2014

Ի՞նչ է սպասվում 2015 թվականին. բացառիկ հարցազրույց` աստղաբան Էլյա Հովհաննիսյանի հետ. տեսանյութ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի զրուցակիցը աստղաբան, մաթեմատիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ Էլյա Հովհաննիսյանն է: Բացառիկ հարցազրույցում նա ներկայացնում է 2015թ-ի կանխատեսումները: [b]-Տիկին Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ տարի է լինելու 2015 թվականը:[/b] -2015 թվականը ողջ երկրագնդի համար խոստանում է բիզնես- հաջողություններ: Սպասվում են միջազգային փոխանակումներ: Ինժեներական միտքը և հոգևորի զարգացումը բացում է ճանապարհ դեպի ծաղկում: Տարվա մեջ կա մեծ առիթ` առաջընթացի և զարգացման համար, սակայն պայմանները հեշտ չեն լինի: Բոլորից կպահանջվի ճշմարիտ արդարություն եւ գործնականը զարգացնելու ունակություն: Տարին յուրաքանչյուրին տալիս է հատուկ հնարավորություններ: Այդ մասին մանրամասն կարող էք գտնել իմ նոր՝ «Իրականը գործնականում» գրքում, որ լույս կտեսնի 2015թ-ի հունվարին: [b]-Կա՞ն արդյոք տարվա հետ կապված առանձին կանխատեսումներ կամ պահանջներ:[/b] -Այո, կան շատ լուրջ զգուշացումներ: Անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ 2015 թ-ի հուլիսի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը Վեներա մոլորակը նահանջում է՝ Կույսի կենդանակերպից փոխելով իր ընթացքի ուղղությունը մտնում է Առյուծի կենդանակերպ: Նա ետ է դառնում իր կիսատ թողած գործերն ավարտելու և որոշ շտկումներ անելու նպատակով: Խորհուրդ է տրվում տվյալ ժամկետում ՝չկազմակերպել հարսանիքներ, գեղարվեստական ցուցահանդեսներ, ամուսնության առաջարկ չանել: Եվս մեկ զգուշացում՝ 2015թ-ի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 18-ը Սատուրն մոլորակը նույնպես նահանջող է: Պետք է զգուշանալ բարդ վիրահատումների կատարումից, տհաճ դեպքերից, մինչև նորից վերադառնա իր բնական ընթացքին, մտնի Աղեղնավորի կենդանակերպ, որտեղ նա հնարավորություն է ստեղծում, որ մարդը որոնի բարոյական հեղինակություն: [b]-Եվ, վերջապես, ի՞նչ սպասեն 2015թ-ին տարբեր տարիներին ծնվածները:[/b] 2015թ-ը Կշեռքի (Այծի) տարի է: Հազարամյակներ շարունակ մեր նախնիները տարիներն անվանել են ամիսների անունով և կարողացել են օգտվել դրանից ոչ միայն Կշեռքի տարվա ծնվածները, այլ նաև կշեռքի ամսվա ծնվածները: Այսինքն՝ մեր իմացած 12 նշանների անուններով անվանվում են 12 տարիները: Չինաստանում և Ճապոնիայում ինչպես գիտենք, դրանք այլ անուններ ունեն տարիների համար: [b]Եզի[/b] տարում ծնվածների համար կլինի անհանգիստ տարի: [b]Վագրի[/b] տարում ծնվածները պետք է հետևեն առողջական վիճակին: [b]Կատվի[/b] տարում ծնվածներին փոքրիկ տհաճություններ են սպասվում: [b]Վիշապի[/b] տարում ծնվածների համար հանգստի տարի կլինի, բայց պետք է խուսափեն շատ անհարմար բաներից: [b]Օձի[/b] տարում ծնվածների համար տարին կբարդացնի նրանց հարաբերությունները եղբայրների հետ: [b]Ձիու[/b] տարում ծնվածների համար կապահովի լավ ֆինանսական վիճակ: [b]Այծի[/b] տարում ծնվածներին սպասվում է աներկյուղ կյանք , հրաշալի տարի է: [b]Կապիկի[/b] տարում ծնվածների թշնամիները կշատանան: [b]Աքաղաղի[/b] տարում ծնվածների համար սիրելու ժամանակն է: [b]Շան[/b] տարում ծնվածներին տարին հաջողություն կբերի: Խոզի տարում ծնվածների համար ճամփորդությունների տարի է, իսկ [b]Առնետի[/b] տարում ծնվածների համար` տարին վտանգավոր է, բայց կարող են լուսավորել իրենց արվեստով: Աստղաբանի բարեմաղթանքը հայ ժողովրդին` տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր