211652_close_icon
views-count2265 դիտում article-date 20:44 18-12-2014

Արթուր Ալեքսանյանը «Ազնվագույն մարզիկ» մրցանակի առաջին տիրակալն է

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն «Ազնվագույն մարզիկ » անվանակարգով մրցանակ է սահմանել առավել արդար մարզիկների համար: Պահանջներն են . բոլորից շատ դոպինգ ստուգման ենթարկվածը ` բացասական արդյունքով / մաքուր վիճակ /, ժամանակին իր գտնվելու վայրի մասին մարզիկի հայտնած տեղեկությունը, հակադոպինգային կազմակերպության հետ ամենաշատ կապ ստեղծողը , դոպինգի վնասակար ազդեցության մասին տարածողը և այլն: Հայաստանում 2014 թ. սահմանված է երկու մրցանակ . ՅՈՒՆԵՍԿՕ –ի հատկացված դրամաշնորհով ՀԱՕԿ –ի փոխանցիկ գավաթը և ՀՀ հակադոպինգային կազմակերպության անվանական մրցանակը: ՀԱՕԿ –ի հակադոպինգային բաժնի ղեկավար , գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանի գլխավորած հանձնաժողովը մրցանակները շնորհել է այս մրցաշրջանում Հայաստանի լավագույն մարզկ ճանաչված , աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ , գյուրմրեցի Արթուր Աեքսանյանին :

Նմանատիպ նյութեր