211652_close_icon
views-count1110 դիտում article-date 19:41 18-12-2014

Որտե՞ղ են սովորել Խաչվանքյանը, Մանանդյանը, Սուրենյանցը....

Ախալցխայի Հովհ. Թումանյանի անվան ներկայիս թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցն իր ժամանակին եղել է Անդրկովկասի լավագույն կրթօջախներից մեկը: Այստեղ սովորել կամ դասավանդել են ժամանակի երևելի գիտնականներն ու հասարակական-մշակութային գործիչները: Դպրոցում հյուրընկալվել են մի շարք հայտնի մարդիկ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցին, Շառլ Ազնավուրը (2005 թ.), Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը (Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդության տարիներին) և այլք։ Դպրոցի անցած փառավոր ուղու, Ախալցխայի երևելի մարդկանց, ինչպես նաև 2005 թ. դպրոցի նախասրահում վերահիմնված Ախալցխայի նշանավոր Ազնավուրենց աղբյուրի բացմանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասնակցության մասին զրուցում ենք կրթօջախի շուրջ 20 տարիների տնօրեն, Ախալցխայի հասարակական-մշակութային կյանքի երախտավորներից Լյուբա Մաթևոսյանի հետ: Հաղորդումը պատրաստվել է «[url=http://www.jah.am/]Ջավախքին աջակցություն» հիմնադրամ[/url]ի (ՋԱՀ) և «Լրատվական» ռադիոյի համատեղ՝ «Երկիր Զաբախա» հաղորդաշարի շրջանակներում: Հաղորդումը լսել [url=http://lratvakan.am/?p=41695&l=am/erkir+zabaxa%D5%9D+axalcxayi+haykakan+dproc+husher+nshanavor+axalcxacineri+masin]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր