211652_close_icon
views-count1088 դիտում article-date 21:57 18-12-2014

Ճապոնիայի հրաբուխներից մեկը շուտով կժայթքի

Ճապոնական Տոկատիդակե հրաբուխը երկրորդ կարգի վտանգավորության աստիճան է ստացել: Դա նշանակում է, որ երկու կիլոմետրից ավելի չի կարելի մոտենալ հրաբխին: Մասնագետները հայտարարել են ստորգետնյա ցնցումների մասին: Կանխատեսվում է, որ հրաբուխը շուտով կժայթքի: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ճապոնիայում ժայթքել էր Օնտակե հրաբուխը. 57 մարդ էր մահացել:

Նմանատիպ նյութեր